Սերխիո Ռամոսը կարող է վերադառնալ Իսպանիա

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հաջորդ ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։

Պաշտպանի գործող պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում և, ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը չի երկարաձգվի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։

Ըստ Fichajes-ի՝ Սերխիո Ռամոսի հաջորդ ակումբը կարող է դառնալ «Սևիլիան»: Հիշեցնենք, որ իսպանացի պաշտպանը հենց այդ թիմում է սկսել իր ֆուտբոլային կարիերան, որտեղից 2005 թվականին տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»:

Նշվում է, որ «Սևիլիայի» հետ պայմանագիր կնքելու համար Սերխիո Ռամոսը պետք է գնա աշխատավարձի լուրջ կրճատման։