Ակսել Դասին կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Մոնակոյի» պաշտպան Ակսել Դասիի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» սկսել են առաջին բանակցությունները 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Ֆրանսիացի ֆուտբոլիստին ձեռք բերելով հետաքրքրված են նաև «Թոթենհեմը» և «Վեսթ Հեմը»:

Դասսին «Մոնակոյին» միացել է 2020 թվականի ամռանը՝ «Ռեյմսից»: Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: