Օլիվյե Ժիրուն կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն, Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո մանչեսթերյան ակումբը ցանկանում է նոր հարձակվող ձեռք բերել, ով կարող է փոխարինել պորտուգալացուն։

Ֆրանսիացի հարձակվողի գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։