«Մանչեսթեր Յունայթեդը» նոր դարպասապահ կունենա

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հաստատել է, որ «Քրիսթալ Փելասի» դարպասապահ Ջեք Բաթլենդը կմիանա թիմին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կարմիր սատանաները» ցանկանում են 29-ամյա անգլիացուն պայմանագիր կնքել պահեստային դարպասապահի դերում։

«Դուբրավկան հետ է կանչվել, և այժմ մեզ երեք փորձառու դարպասապահ է անհրաժեշտ։ Մենք ունենք մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ, և նրանք լավ են հանդես գալիս, բայց մենք այնքան շատ խաղեր ունենք, որ երեք լավ դարպասապահների կարիք ունենք մարզումների ժամանակ:

Ի՞նչ կարող է բերել Բաթլենդը մեր թիմին: Ես իսկապես գոհ եմ Դե Խեայից, դա միանգամայն ակնհայտ է, նա մեր թիվ 1-ն է, նա իսկապես լավ կատարող է: Բայց ես ուզում եմ նշել, որ նրա հետ ինչ-որ բան միշտ կարող է պատահել, և դուք պետք է պատրաստ լինեք դրան», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը: