Լիոնել Մեսսին Ֆրանսիայում բարձր տիտղոս է ստացել

Արգենտինայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ֆրանսիական հեղինակավոր L’Equipe հրատարակչության կողմից ճանաչվել է «Չեմպիոնների չեմպիոն»:

Այս մրցանակը շնորհվում է տարեվերջին՝ տվյալ տարվա լավագույն մարզիկին։

Քվեարկության արդյունքում 35-ամյա հարձակվողը հավաքել է 808 միավոր։ Մեսսիի թիմակից Կիլիան Մբապպեն 381 միավորով երկրորդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակեց իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը (285)։