Կևին դե Բրույնեն անկեղծացել է

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն հիշել է, թե ինչպես է որոշում կայացրել հեռանալ «Չելսիից»։ Հիշեցնենք, որ 31-ամյա կիսապաշտպանը լոնդոնյան ակումբում հանդես է եկել 2012-ից 2014 թվականներին։

Դե Բրույնեն Football Daily-ին տված հարցազրույցում ասել է, որ հեռացել է «Չելսիից», քանի որ ակումբում խաղալու հնարավորություն չի ունեցել։ Ֆուտբոլիստը խոստովանել է, որ լոնդոնյան թիմից հեռանալը լավագույն որոշումն էր իր կարիերայում։ Կիսապաշտպանի խոսքով՝ այդ պահին ինքը չէր պատկերացնում, որ կլինի «Մանչեսթեր Սիթիում» և հանդես կգա ԱԱ-ում։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 3 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։