Ռոբերտո Ֆիրմինոն կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի ապագան մնում է անորոշ, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն, Ռոբերտո Ֆիրմինոն հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում: Կատալոնական ակումբը բրազիլացուն դիտարկում է որպես համալրման թեկնածու, ով ամռանը կարող է անվճար պայմանագիր կնքել։

Յուրգեն Կլոպը բազմիցս ասել է, որ կցանկանար պահել ֆուտբոլիստին, սակայն դրանից հետո քիչ բան է փոխվել։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: