Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել ՊՍԺ

«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆիան Ամրաբատը տեղափոխվում է ֆրանսիական ՊՍԺ։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Parisien-ը։

Աղբյուրի համաձայն, մարոկկացին ՊՍԺ-ին կմիանա հունվարի սկզբին։ Նա բուժզննում կանցնի, որից հետո երկարաժամկետ պայմանագիր կկնքի ակումբի հետ։ Ֆուտբոլիստը իրեն հիանալի է դրսևորել ԱԱ-2022-ում։ Նա լավագույն հենակետային կիսապաշտպաններից մեկն էր այս մունդիալու:

Հիշեցնենք, որ Մարոկկոյի հավաքականը ԱԱ-ում զբաղեցրեց 4-րդ տեղը։