Պաշտոնական․ ՊՍԺ-ի ֆուտբոլիստը երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2026 թվականի ամառ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 

«Ես շատ հպարտ եմ «Պարի Սեն Ժերմենի» հետ պայմանագրի երկարաձգմամբ։ Ես Փարիզ եմ եկել ավելի քան 10 տարի առաջ, այս քաղաքում, որը ես համարում եմ իմ երկրորդ տունը: Ես միշտ մեծ աջակցություն եմ ստացել ակումբից և երկրպագուներից։ սկսած, և ես շատ շնորհակալ եմ դրա համար:

Ինձ համար ակնհայտ էր, որ իմ պատմությունը շարունակվելու է գրվել այստեղ։ Հուսով եմ, որ ակումբի ֆուտբոլում կնվաճեմ էլի շատ գավաթներ»,- 30-ամյա Վերատիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։