Ռաֆայել Լեաուն կարող է տեղափոխվել մանչեսթերյան գրանդ

«Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է վարում «Միլանի» կազմում Իտալիայի առաջնությունում հանդես եկող պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի տրանսֆերի շուրջ։

Ինչպես հայտնի է դարձել Football-Italia-ի լրագրողներին, անգլիական գրանդի ներկայացուցիչները հանդիպել են ֆուտբոլիստի գործակալի հետ և առաջարկ արել։

«Քաղաքացիները» պատրաստ են երկարաժամկետ պայմանագիր կնքել Լեաուի հետ։ «Սիթիում» նա կարող է մեկ մրցաշրջանում վաստակել 12 միլիոն եվրո՝ երկու անգամ ավելի, քան «Միլանում»: