Մյունխենի «Բավարիան» մտադիր է պայմանագիր առաջարկել թիմի միանգամից երկու ֆուտբոլիստի

«Բավարիան» մտադիր է երկարաձգել պայմանագրերը կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի և պաշտպան Ալֆոնսո Դևիսի հետ, հայտնում է Bayern & Germany-ն։

Ըստ աղբյուրի՝ «Բավարիան» այս ֆուտբոլիստներից անփոխարինելի է համարում թիմի ապագայի համար։ Այդ կապակցությամբ մյունխենյան ակումբը նոր պայմանագրեր կառաջարկի թե՛ Մուզիալեին, թե՛ Դևիսին։

Նշենք, որ 19-ամյա Մուսիալան միացել է «Բավարիային» 2020 թվականի հուլիսին և թիմի կազմում անցկացրել է 100 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։