Ջուդ Բելինգհեմի ապագան շարունակում է մնալ անորոշ

Ջուդ Բելինգհեմի՝ եվրոպական թոփ-ակումբ տեղափոխվելու շուրջ էպոսը շարունակվում է։

Ինչպես հաղորդում է Goal-ը, Մադրիդի «Ռեալն» առաջնահերթություն է տալիս անգլիացի կիսապաշտպանի 2023 թվականին Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխությանը, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, մտադիր է անտեսել «Լիվերպուլին», որը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում կիսապաշտպանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ անգլիացի ֆուտբոլիստի պայմանագիրը իշամեղուների հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականը։

Ֆուտբոլիստը «Բորուսիայի» մարզաշապիկը կրում է 2020 թվականից։