«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի թիմի պաշտպանին

Մարկոս ​​Ալոնսոն կմնա «Բարսելոնայում»: Սոցցանցերի լրագրող Տոնի Խուանմարտիի տեղեկություններով՝ պաշտպանը շուտով նոր պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ։ Կլինի պայմանագիր կամ մեկ տարով, կամ 1+1 բանաձևով՝ հնարավոր երկարաձգմամբ՝ որոշակի թվով հանդիպումների մասնակցությամբ։

Մարկոս ​​Ալոնսոն «Բարսելոնայում» հանդես է գալիս ամառվանից։ Այս ընթացքում իսպանացին անցկացրել է 12 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Մարկոս ​​Ալոնսոն նշում է ծննդյան տարեդարձը։ «Բարսելոնայի» պաշտպանը 32 տարեկան է։

Սիրելի «Բարսելոնայի» երկրպագուներ, առաջարկում ենք Ձեզ միանալ մեր ինստագրամյան էջին, որտեղ կլինեն ամեն ինչ «Բարսելոնայի» մասին՝ միացեք սեխմելով այստեղ