Յուսուֆա Մուկոկոն որոշել է կարիերան շարունակելու առաջնահերթ տարբերակը

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆա Մուկոկոն որոշել է կարիերան շարունակելու առաջնահերթ տարբերակը։

Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, 18-ամյա հարձակվողը ծրագրում է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն։ Ֆուտբոլիստը ցանկանում է ուժերը փորձել կատալոնական «Բարսելոնայում»։ Մուկոկոյին կարող է անվճար ձեռք բերել «Բարսելոնան», քանի որ «իշամեղուների» հետ նրա պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ:

Ընթացիկ մրցաշրջանում Յուսուֆան դորտմունդյան թիմի կազմում մասնակցել է 22 հանդիպման բոլոր մրցաշարերում։ Նա դարձել է վեց գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։