«Ատլետիկոյի» ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի ֆուտբոլիստին

Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավարները մոտ ապագայում պատրաստ են պայմանագիրը երկարաձգել բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիտցելի հետ։

Հեղինակավոր ինսայդեր Նիկոլո Շիրայի խոսքով՝ մադրիդյան ակումբի ներկայացուցիչները բանակցություններ են վարում 33-ամյա բելգիացի ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի շուրջ։

Այս մրցաշրջանում Ակսել Վիտցելը Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում 14 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում, որոնցում երկու դեղին քարտ է ստացել։