«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է ԱՊԼ-ի չեմպիոնության համար պայքարում իր թիմի հեռանկարների մասին:
«Ես միշտ ասում եմ ֆուտբոլիստներին, որ նրանք պետք է կենտրոնանան իրենց վրա: Մենք որևէ ազդեցություն չունենք մեր մրցակիցների գործողությունների վրա։
Չգիտեմ՝ քանի միավոր կվաստակեն կամ կկորցնեն։ Պետք է կենտրոնանանք մեր խաղի և այն ամենի վրա, թե ինչն է մեզ այս դիրքում դրել»,- իսպանացի մարզչի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: