Բենուա Բադիաշիլեն կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

«Մոնակոյի» պաշտպան Բենուա Բադիաշիլեն մոտ է «Չելսի» տեղափոխվելուն: 21-ամյա ֆրանսիացին արդեն համաձայնեցրել է պայմանները լոնդոնյան ակումբի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է պաշտպանի համար վճարել 35 մլն եվրո։

Բադիաշիլի պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը:

Ֆրանսիական Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 11 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։