Բենժամեն Պավարը կարող է տեղափոխվել Իտալիայի առաջնություն

Ֆրանսիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» եզրային պաշտպան Բենժամեն Պավարը կարող է տեղափոխվել Իտալիայի առաջնություն։ Ինչպես հայտնի է դարձել Calciomercato-ին, ֆրանսիացուն գնելու հետաքրքրություն է ցուցաբերում Թուրինի «Յուվենտուսը»։

«Ծեր սինյորը» իր տրանսֆերային նպատակ է նշանակել Պավարին և պատրաստ է մրցակցել կատալոնական «Բարսելոնայի» հետ:

Բենջամինը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը, իսկ տրանսֆերի արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։