«Սանթոսը» Պելեի պատվին փոխել է ակումբի տարբերանշանը (լուսանկար)

Բրազիլական «Սանթոսը» փոխել է տարբերանշանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Փոփոխությունը կատարվել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի եռակի չեմպիոն Պելեի պատվին: Ակումբի տարբերանշանի վերևում թագ է ավելացվել:

Պելեն, որը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում, 1956-1974 թվականներին  խաղացել է «Սանթոսում»:

Image