Լաուտարո Մարտինեսը հստակ դիրքորոշում ունի իր ապագայի վերաբերյալ

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը ցանկանում է ելույթները շարունակել Միլանի «Ինտերում»:

La Gazzetta dello Sport–ի հավաստմամբ՝ Լաուտարոն իտալական ակումբում մնալու ցանկության մասին հայտնել է «Ինտերի» ղեկավարությանը:

Հիշեցնենք, որ Լաուտարո Մարտինեսը 2018 թվականի հուլիսից է խաղում «Ինտերում», որի կազմում մասնակցել է 202 հանդիպման, դարձել 82 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ: