Նեյմար. «Պելեն լավագույնն է պատմության մեջ»

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն սատարել է հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեին։

«Նա, ով ֆուտբոլը դարձրեց իր թագավորությունը, պատերազմներ սկսելու փոխարեն կանգնեցրեց դրանք։ Իր զորությունն օգտագործեց աշխարհը կախարդելու համար, ոգեշնչեց երիտասարդությանը, բարձրացրեց բոլոր ոսկե գավաթները: Մեկը, որը պարզապես հանդիպման լավագույն ֆուտբոլիստը չէր: Նա լավագույնն է պատմության մեջ»,- գրել է Նեյմարը սոցցանցերում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ աշխարհի եռակի չեմպիոնը հիվանդանոցում հրաժեշտ է տվել հարազատներին: