Կիլիան Մբապպեն չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»

Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ պայմանագիր կնքելուց, այս մասին հայտնում է իսպանական Marca-ն։

Աղբյուրի համաձայն, «Ռեալում» մեծ հույսեր են կապում բրազիլացի հարձակվողներ Ռոդրիգոյի ու Վինիսիուսի հետ և կարծում են, որ եթե Կիլիան Մբապպեն տեղափոխվի «Ռեալ», կարող է բացասաբար անդրադառնալ թիմի մթնոլորտի վրա:

Նշենք, որ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի ավարտից հետո կարող էր ազատ գործակալի կարգավիճակում միանալ «Ռեալին», սակայն որոշում կայացրեց նոր պաւմանագիր կնքել փարիզյան ակումբի հետ: