Անտոնիո Պերկասի. «Նա կմնա մեզ հետ»

«Ատալանտայի» նախագահ Անտոնիո Պերկասին խոսել է Մյունխենի «Բավարիայի» 19-ամյա պաշտպան Ջորջիո Սկալվինիի հնարավոր տեղափոխության մասին:

«Մեր ծրագրերը չեն ներառում Ջորջոյի վաճառքը: Սա կարող եմ լիովին վստահորեն ասել։ Սկալվինին մեր ակադեմիայի խորհրդանիշն է, ուստի նա կմնա մեզ հետ»,- ղեկավարի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 11 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։

Transfrermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 20 մլն եվրո։