Մաուրո Իկարդին և Վանդա Նառան շուտով կարող են ամուսնալուծվել

ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին և Վանդա Նառան շուտով կարող են ամուսնալուծվել, հայտնում է Ole-ն։

Աղբյուրի համաձայն՝ պաշտոնական ամուսնալուծության արդյունքում ֆուտբոլիստի կինը կարող է ստանալ 90 մլն. եվրո և անշարժ գույք։ Նառան նաև ցանկանում է խլել համատեղ ակտիվների կեսը և աշխատավարձը, որը արգենտինացին կստանա մինչև կարիերայի ավարտը։

Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում Իկարդին վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում»։