«Ինտերը» տրանսֆերային թիրախ ունի

Միլանի «Ինտերը» պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Բրյուգեի» կիսապաշտպան Տայժոն Բյուքենանի տրանսֆերը: Inter Xtra-ի տեղեկություններով՝ Ներաձուրիները Բելգիայի հավաքականի կիսապաշտպանի համար պատրաստ են վճարել 15-18 միլիոն եվրո։

Բյուքենանը կարող է խաղալ ինչպես կիսապաշտպանությունում, այնպես էլ աջ պաշտպանի դիրքում։ Այդ դեպքում կանադացին կարողանում է փոխարինել Դենզել Դամֆրիսին, ով շուտով կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներից մեկում։

Հիշեցնենք, որ վերջերս կայացած ԱԱ-2022-ում Բյուքենենը հանդես էր գալիս Կանադայի ազգային հավաքականում և մեկ գոլային փոխանցում կատարել Ալֆոնսո Դևիսին Խորվաթիայի դեմ խաղում: