Իսմայել Բենասերը, գուցե տեղափոխվի ԱՊԼ

«Միլանի» կիսապաշտպան Իսմայել Բենասերը հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում:

Ինչպես հաղորդում է Goal-ը, ֆուտբոլիստին անձամբ ցանկանում է իր թիմում տեսնել Յուրգեն Կլոպը: Տրանսֆերը կարող է կայանալ առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Իսմայել Բենասերի գործող պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Ռոսոներիների ղեկավարությունը նոր պայմանագիր է քննարկում կիսապաշտպանի հետ: