Ադրիեն Ռաբյոն կլքի «Յուվենտուսը» և կտեղափոխվի ԱՊԼ

«Արսենալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան պնդում է, որ ֆուտբոլիստին ձեռք բերի ձմեռային տրանսֆերային պատուհանին՝ թիմի կիսապաշտպանությունն ուժեղացնելու համար։

27-ամյա ֆրանսիացին «Յուվենտուսում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ Նրա գործող պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: