ՊՍԺ-ի ճամբարում հերթական սկանդալն է հասունանում

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին փարիզցիների հաջորդ տնային խաղում ցանկանում է երկրպագուներին ցույց տալ Աշխարհի առաջնության գավաթը։

Ինչպես հաղորդում է Goal-ը, Մեսսին խնդրել է ակումբին թույլ տալ իրեն ցույց տալ գավաթը երկրպագուներին, սակայն ակումբի ղեկավարությունը դեռ չի հայտնել դիրքորոշումը:

Բանն այն է, որ Կատարի Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինան հաղթեց Ֆրանսիային։ Նաև ղեկավարությանը անհանգստացնում է Կիլիան Մբապեի հնարավոր արձագանքը, ով այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ։

Հաջորդ տնային խաղում ՊՍԺ-ն Լիգա 1-ի 16-րդ տուրում կընդունի «Ստրասբուրգին»։ Խաղը կկայանա դեկտեմբերի 28-ին։