«Ինտերը» կողմնորոշվել է, թե որքան գումարի դիմաց կվաճառի Լաուտարո Մարտինեսին

«Ինտերը» կվաճառի հարձակվող Լաուտարո Մարտինեսին, եթե նրա համար առաջարկեն 60-70 միլիոն եվրո, հայտնում է FC Inter 1908-ը՝ հղում անելով Corriere della Sera-ին:

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա արգենտինացին կնախընտրեր տեղափոխվել «Բարսելոնա», այլ ոչ թե Մադրիդի «Ատլետիկո»:

Նշվում է, որ հարձակվողին չի հետաքրքրում կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակը։

Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։