«Սևիլիան» մտադիր է խզել պայմանագիրն Իսկոյի հետ

Իսպանացի կիսապաշտպան Իսկոն կհեռանա անդալուսական «Սևիլիայից», հայտնում է Marca-ն։ Իսպանական ակումբը մտադիր է խզել պայմանագիրը 30-ամյա ֆուտբոլիստի հետ: Իսկոյի պայմանագիրը «Սևիլիայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ Իսկոն «Սևիլիա» էր տեղափոխվել օգոստոսի 7-ին:

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին «Սևիլիայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, դարձել մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: