Տոնի Կրոս. «Իմ կարծիքով, նա հնարավոր լավագույն թեկնածուն է»

Գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Զինեդին Զիդանի հնարավոր նշանակման մասին Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։

«Իմ կարծիքով, Զինեդին Զիդանը Դիդյե Դեշմայի հիանալի հետնորդն է։ Կարծում եմ՝ սա հնարավոր լավագույն թեկնածուն է»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։