«Մանչեսթեր Յունայթեդը» չի գնի «Ինտերի» պաշտպանին

«Ինտերի» աջ պաշտպան Դենզել Դամֆրիսի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» գրեթե անհավանական է:

Վերջերս մամուլում տեղեկություններ էին տարածվել «կարմիր սատանաների» և հոլանդացի ֆուտբոլիստի գործակալի հանդիպման մասին, սակայն այս տրանսֆերը հունվարին դժվար թե կայանա, հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Էրիկ տեն Հագը լիովին վստահում է Դիոգո Դալոտին, ուստի ակումբը մտադիր չէ շուտով նոր ֆուտբոլիստ ձեռք բերել: