World Cup 2022. Արգենտինայի հավաքականը ԱԱ-2022-ի չեմպիոնն է (VIDEO)

Աշխարհի 2022թ առաջնության եզրափակիչ խաղում մրցեցին Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։

Հանդիպման առաջին խաղարկեսում Արգենտինայի հավաքականը փայլուն ֆուտբոլ էր ցուցադրում՝ հաղթելով մրցակցին 2:0 հաշվով։ Թիմերը այդպես գնացին ընդմիջման։

Հանդիպման երկրորդ խաղարկեսում Կիլիան Մբապպեն կարողացավ Ֆրանսիայի հավաքականին վերադարձնել խաղին, ֆրանսիացիները կարողացան երկու գնդակ հեղինակել՝ 2:2: Այսպիսով` հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակի 109-րդ րոպեին Լիոնել Մեսսին կրկին առաջ մղեց արգետինացիներին` հաշիվը դարձնելով 3:2, իսկ 118-րդ րոպեին Կիլիան Մբապպեն 11մ․ հարվածից հավասարացրեց հաշիվը՝ 3:3:

Լրացուցիչ ժամանակը ավարտվեց` 3:3 հաշվով և թիմերը ստիպված եղան հաղթողին պարզել 11մ․ հարվածաշարով, iսկ արդեն 11մ․ հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեց Արգենտինայի հավաքականը` հաղթելով 4:2 հաշվով։

Այսպիսով, Արգենտինայի հավաքականը Աշխարհի եռակի չեմպիոնն է։

World Cup 2022.

Արգենտինա – Ֆրանսիա 2:2 (2:0)

1:0 Լիոնել Մեսսի (23` 11մ․)
2:0 Անխել դի Մարիա (36)
2:1 Կիլիան Մբապպե (80` 11մ․)
2:2 Կիլիան Մբապպե (81)

Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ.

3:2 Լիոնել Մեսսի (109)
3:3 Կիլիան Մբապպե (118` 11մ․)