World Cup 2022. Արգենտինա – Ֆրանսիա. Ավարտվեց առաջին խաղարկեսը

ԱԱ-2022-ի եզրափակիչ խաղում Արգենտինայի հավաքականը մրցում է Ֆրանսիայի հավաքականի հետ։

Առաջին խաղարկեսից հետո Արգենտինայի հավաքականը գրեթե բոլոր առումներով գերազանցում է մրցակցին և հաղթում է՝ 2։0 հաշվով։

23-րդ րոպեին Լիոնել Մեսսիին բացեց խաղի հաշիվը 11մ․ հարվածից, իսկ 36-րդ րոպեին Արգենտինայի հավաքականի ֆանտաստիկ հակագրոհից հետո Անխել Դի Մարիան հաշիվը դարձրեց՝ 2:0: