World Cup 2022. Դավիդ Տրեզեգեն խոսել է Կիլիան Մբապպեի նպատակների մասին

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դավիդ Տրեզեգեն կիսվել է իր կարծիքով հարձակվող Կիլիան Մբապպեի մասին։

«Ես հավատում եմ, որ ֆուտբոլիստների նոր սերունդ է գալիս՝ Մբապպեի և Հոլանդի սերունդը։

Կիլիան Մբապպեն ցանկանում է Լիոնել Մեսսիից լավը լինել, այ դա է նրան մոտիվացնում: Կարծում եմ, որ նա կարող է այդ ամենին հասնել»,- Տրեզեգենի խոսքերը մեջբերում է TyC Sports-ը: