World Cup 2022. Խորվաթիայի հավաքականը՝ բրոնզե մեդալակիր (VIDEO)

ԱԱ-2022-ի բրոնզե մեդալների համար մրցեցին Խորվաթիայի և Մարոկկոյի հավաքականները։

Հանդիպումն անցավ համառ և դիտարժան պայքարում։ Խորվաթիայի հավաքականը կարողացավ չափազանց դժվարին պայքարում հաղթել մրցակցին՝ 2:1 հաշվով։

Այսպիսով, Խորվաթները երրորդ անգամ դարձան Մունդիալի մրցանակակիրներ։

World Cup 2022.

Խորվաթիա – Մարոկկո 2:1 (2:1)

1:0 Ժոսկո Գվարդիոլ (7)
1:1 Աչրաֆ Դարի (9)
2:1 Միսլավ Օրսիչ (42)