World Cup 2022. Ֆրանսիայի հավաքականը եզրափակչում է (VIDEO)

ԱԱ-2022-ի կիսաեզրափակչի երկրորդ խաղում Ֆրանսիայի հավաքականը մրցեց Մարոկկոյի հետ։

Ֆրանսիայի հավաքականը կարողացավ համառ պայքարում հաղթել մրցակցին՝ 2:0 հաշվով և դուրս գալ ԱԱ-2022-ի եզրափակիչ։

Այսպիսով, Ֆրանսիայի հավաքականը եզրափակչում կմրցի Արգենտինայի հետ։

Նշենք, որ ԱԱ-2022-ի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին, Երևանի ժամանակով` 19:00-ին։

World Cup 2022.

Ֆրանսիա – Մարոկկո 2:0 (1:0)

1:0 – Թեո Էրնանդես (5)
2:0 – Ռանդալ Կոլո Մուանի (79)