Չավի․ «Ափսոս, որ նա հանդես է եկել «Ռեալում», այլ ոչ թե «Բարսելոնայում»»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատմել է Խամես Ռոդրիգեսի մասին իր մտքերը:

«Այդ ֆուտբոլիստը մեծ տաղանդ ուներ, նա հրաշալի ձախ ոտքի հարվածներ ուներ, կարողանում էր հեռահար հարվածով գոլեր հեղինակել։

Ափսոս, որ նա հանդես է եկել «Ռեալում», այլ ոչ թե «Բարսելոնայում», – Չավիի խոսքերը մեջբերում է Sports-ը։

Նշենք, որ այս պահին ֆուտբոլիստը հանդես է գալիս հունական «Օլիմպիակոսում»։