World Cup 2022. Նշանակվել է Արգենտինա – Ֆրանսիա խաղի մրցավարը

Լեհաստանը ներկայացնող մրցավարական անձնակազմը կսպասարկի Մունդիալի Արգենտինա – Ֆրանսիա  եզրափակիչի խաղը, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Շիմոն Մարչինյակը: Նրա օգնականները կլինեն Պավել Սոկոլնիցկին ու Տոմաշ Լիստկևիչը:

VAR-ի սենյակում կաշխատի լեհ Տոմաշ Կվյատկովսկին:

Արգենտինա – Ֆրանսիա խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին` Երևանի ժամանակով 19:00-ին, «Լուսաիլ» ստադիոնում: