Ֆաբրիցիո Ռոմանո. Ֆերնանդու Սանտուշն հեռացվել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Ֆերնանդու Սանտուշն արդեն Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչը չէ: Որոշումը կայացվել է աշխարհի առաջնության ավարտից հետո: Պորտուգալիան առաջիկայում նոր գլխավոր մարզիչ կնշանակի»,- գրել է Ռոմանոն Թվիթերում:

68-ամյա մասնագետը պորտուգալական թիմը գլխավորել է 2014 թվականից: Նրա գլխավորությամբ Պորտուգալիայի հավաքականը 2016 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև 2019 թվականին հաղթել է Ազգերի լիգայի գավաթը: