ՊՍԺ-ն մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի կիսապաշտպանին

Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի կիսապաշտպան Մարկո Վերատիին, հայտնում է Le Parisien-ը։

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստի նոր պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2026 թվականը: Այս համաձայնագրով 30-ամյա ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանում կվաստակի 11 մլն․ եվրո։

Transfermarkt-ը Վերատիի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։