Պաշտոնական․ Երկու ֆուտբոլիստ հեռացել է «Նոայից»

«Նոայի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սպառվել է դարպասապահ Վարդան Շահատունիի պայմանագրի ժամկետն ակումբի հետ և նա ավարտում է ելույթները «Նոայի» կազմում:

Իսկ թիմի կիսապաշտպան Արմեն Նահապետյանը խզել է պայմանագիրը «Նոայի» հետ երկկողմանի համաձայնությամբ:

Հայտնում է ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։