Պաշտոնական. Էնդրիկը՝ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ

Բրազիլական «Պալմեյրասն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ թիմի 16-ամյա հարձակվող Էնդրիկի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» ավարտված է:

Իսպանական ակումբը Էնդրիկի տրանսֆերի դիմաց վճարել է 72 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը նոր թիմին կմիանա 2024 թվականի հուլիսին՝ կնքելով 5 տարվա պայմանագիր:

Էնդրիկը 2024 թվականի ամռանը դառնալու է 18 տարեկան, այդ պատճառով էլ միայն այդ ժամանակ կարող է միանալ մադրիդցիներին: Նրա ծառայություններով հետաքրքրված էին նաև ֆրանսիական ՊՍԺ-ն ու Լոնդոնի «Չելսին»: