Աշրաֆ Հակիմին պատրաստ է զոհողության գնալ հանուն Մադրիդի «Ռեալ» վերադարձի

ՊՍԺ-ի աջ պաշտպան Աշրաֆ Հակիմին պատրաստ է կրճատել աշխատավարձը՝ Մադրիդի «Ռեալ» վերադառնալու համար։ Մարոկկացին մադրիդյան ակումբի սան է։

Ինչպես հայտնում է Goal-ը, Հակիմին  երազում է վերադառնալ այն ակումբ, որտեղ սկսել է իր կարիերան։

Առաջին թիմում նա ընդամենը 7 հանդիպում է անցկացրել, որից հետո վարձավճարով միացել է Դորտմունդի «Բորուսիային», իսկ այժմ ՊՍԺ – ում է։

Այնուամենայնիվ, փարիզցիները կարող են չցանկանալ վաճառել մարոկկացուն, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: