World Cup 2022. Բորնա Սոսա․ «Շնորհավորում եմ Արգենտինային անարժան հաղթանակի կապակցությամբ»

Խորվաթիայի հավաքականի պաշտպան Բորնա Սոսան մեկնաբանել է Կատարում ընթացող ԱԱ-2022-ի կիսաեզրափակչում Արգենտինայից կրած պարտությունը՝ 0:3 հաշվով։

«Առաջին 30 րոպեի ընթացքում մենք լավագույն խաղն էինք անցկացնում: Հետո մեր դարպասին 11մ․ հարված նշանակված, որը վիճելի էր։

Շնորհավորում եմ Արգենտինային անարժան հաղթանակի կապակցությամբ», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal-ը։

Նշենք, որ Արգենտինայի հավաքականը եզրափակչում է, որտեղ մրցելու է Ֆրանսիա – Մարոկկո զույգի հաղթողի հետ։