Պելեի առողջական վիճակից նոր տեղեկություն կա

Անցյալ տարվա աշնանը Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն վիրահատության էր ենթարկվել՝ հեռացնելով ուռուցքը։ Այդ ժամանակվանից ֆուտբոլի արքան պարբերաբար հայտնվում է հիվանդանոցային մահճակալի վրա։

Նոյեմբերի վերջին Պելեն հերթական անգամ հոսպիտալացվել էր, և տեղեկությունը սայթաքեց, որ բրազիլացուն տեղափոխել են պալիատիվ բուժօգնության։

Այս պահին Պելեի վիճակը բարելավվել է։ Այս մասին հայտնում է Folha de Sao Paulo-ն։

Պելեն աշխարհի միակ ֆուտբոլիստն է, ով երեք անգամ դարձել է Աշխարհի չեմպիոն։ Պելեն դարձել է Աշխարհի չեմպիոն 1958, 1962 և 1970 թվականներին: