Օլիվեր Կան. «Մինչև մրցաշրջանի ավարտը մենք կորցրինք Նոյերին»

Մյունխենի «Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը խոսել է թիմի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերի վնասվածքի մասին։

«Մանուելը որոշեց մի փոքր հանգստանալ: Նոյերը լեռնադահուկային սպորտի մեծ սիրահար է: Ես գիտեմ, որ նրան մի քանի անգամ զգուշացրել են, որ լեռներին ձյունը շատ քիչ է, ամենուր քարեր են, և վտանգավոր է դահուկով սահելը։ Բայց Նոյերը երբեք ոչ ոքի չի լսում: Արդյունքում փրկարարները լեռան լանջից Նոյերին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել։

Մինչև մրցաշրջանի ավարտը մենք կորցրինք դարպասապահին։ Դա սարսափելի է, քանի որ նա լավագույններից մեկն է աշխարհում։ Շատ լուրջ կորուստ է թիմի համար»,- Կանի խոսքը մեջբերում է RG-ն։

Հիշեցնենք, որ Մանուելը կոտրել էր ոտքը հանգստի ժամանակ դահուկով սահելիս: