Ադրիեն Ռաբյոն կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայի ակումբներից մեկում, հայտնում է Calciomercato-ն։

Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Չելսին» և «Թոթենհեմը»։

Ֆրանսիացու գործող պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։

«Արսենալն» ու «Չելսին» պատրաստ են կիսապաշտպանին ավելի լավ պայմաններ առաջարկել, քան «Յուվենտուսն» է առաջարկում։Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 18 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը «Յուվենտուսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։