World Cup 2022. «Եզրափակիչում կանցկացնեմ իմ վերջին խաղը հավաքականում»

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հայտնել է, որ Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը վերջինն է լինելու իր կարիերայում:

Նախօրեին 35-ամյա հարձակվողը Խորվաթիայի հետ կիսաեզրափակիչ խաղում դարձել էր 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ՝ թիմին դուրս բերելով մրցաշարի եզրափակիչ։

«Շատ ուրախ եմ, որ կարողացա հասնել դրան՝ կավարտեմ կարիերաս աշխարհի առաջնությունում՝ եզրափակչում անցկացնելով իմ վերջին խաղը:

Աշխարհի հաջորդ առաջնությանը դեռ երկար ժամանակ կա և ես չեմ կարծում, որ կկարողանամ դրան մասնակցել: Նման վերջաբանը լավագույնն է»,- ասել է Մեսսին Ole-ին տված հարցազրույցում: