Դենզել Դյումֆրիսի ծառայություններով երկու անգլիական գրանդ է հետաքրքրվում

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «Ինտերի» աջ պաշտպան Դենզել Դյումֆրիսի ծառայություններով, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ ձմռանը լոնդոնյան ակումբը կարող է փորձել պայմանագիր կնքել 26-ամյա ֆուտբոլիստի հետ՝ Ռիս Ջեյմսի վնասվածքի պատճառով։

Իտալական ակումբը ֆուտբոլիստի համար ցանկանում է ստանալ ավելի քան 30 միլիոն եվրո։

Տեղեկություն կա, նաև, որ Դենզելի ծառայություններով հետաքրքրված է, «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացի ֆուտբոլիստը «Ինտերի» կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: